Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 6 անդամների կատարմամբ մի քանի վայրկյան տևած հեռուստաբացիկը բավական էր, որ Հիրոշի Նագանոն հասներ մեր երկիր: «Հայաստանը դրախտավայր է, ուր պետք է այցելել... Այստեղ մարդ հասկանում է՝ ինչի համար է ապրում»,— խոստովանում է «JVC Kenwood Victor Entertainment Corporation» կազմակերպության պրոդյուսերը: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձայնասկավառակի թողարկման ծավալուն համագործակցություն է սկսվել:
- Հյուրեր՝ Հիրոշի Նագանո, Տիգրան Հեքեքյան, Լիլիթ Խանսուլյան