Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է ճապոնացի գրող՝ արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեին, ում հատկապես երեք վեպերը՝ «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը», գրական հռչակ բերեցին նրան: Նրա հերոսները աշխարհից և իրականությունից փախչող անհատներ են, ովքեր ձգտում են պահպանել սեփական հոգին, մաքառել և դուրս գալ դժվար կացություններից: Գրական բազմաթիվ մրցանակների արժանացած Աբեի պիեսները նույնպես մեծ ժողովրդականություն են վայելում. դրանք բեմադրում էր հեղինակը իր ստեղծած «Կոբե Աբեի ստուդիա» թատրոնում:

