Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Ռաֆայել Մանգասարյանը ղեկավարում էր Խորհրդային Միության լավագույն նվագախմբերից մեկը՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Նրա դիրիժորական գործունեության գլխավոր նպատակը Համամիութենական ռադիոյի և հայրենական ռադիոյի ֆոնդերում հայկական երաժշտության հարուստ ձայնադարան ունենալն էր... Ռաֆայել Մանգասարյանի 90-ամյակին նվիրված ակնարկում անվանի երաժշտի կյանքի առանձին դրվագներն են ու դիրիժորական պատվիրանները: