Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

1940 թվականին Մոսկվայում Հայկական տասնօրյակին մեծ հաջողությամբ ներկայացվեց Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետը: Հեղինակը ոգևորության այնպիսի աստիճանին էր, որ մնում էր թղթին հանձնել դուրս ժայթքող երաժշտական հնչյունները: Ցնծությունն ավելի էր ուժգնանում զավակի ծննդի սպասումից: «Ինչ երջանիկ եք. գրեցիք կոնցերտը, և Ձեր տղան ծնվեց»,– հիշում է Արամ Խաչատրյանը երաժիշտներից մեկի շնորհավորանքը: