Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Հայաստանում առաջին անգամ հնչեց Ջոակինո Ռոսինիի «Մոխրոտը» օպերան: Այդ օրը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հեքիաթը ներկայացրին թատրոնի երիտասարդ մեներգիչները, երգչախումբը, նվագախումբը և բեմադրող դիրիժոր Զավեն Վարդանյանը: «Այսօր մեծերն էլ հեքիաթի կարիք ունեն: Հեքիաթը մեզ հույս է տալիս»,- ասում է մեր հյուրը՝ Զավեն Վարդանյանը: Զրույցի ընթացքում հնչում են հատվածներ օպերայից՝ Բոլոնիայի «Կոմունալե» թատրոնի և մեներգիչների կատարմամբ: