Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» երգիծական օպերայի դիպաշարի հիմքում Պիեր Բոմարշեի «սկանդալային կատակերգությունն է», որն Ավստրիայի կայսր Յոզեֆ Երկրորդի կողմից արգելվել էր հակաֆեոդալական ազատամտության համար: Օպերան, որը Մոցարտը գրել է մի քանի ամսվա ընթացքում, դարձավ լիբրետոյի հեղինակ Լորենցո դա Պոնտեի հետ կոմպոզիտորի ստեղծագործական համագործակցության առաջին փորձը, որին հաջորդեցին «Դոն Ժուան» և «Այդպես են վարվում բոլորը» օպերաները:
Պրեմիերան տեղի է ունեցել Վիեննայի Արքունական թատրոնում 1786 թվականի մայիսի 1-ին իտալերենով:

