Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
03:00 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - դասական երաժշտություն, 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Կրոն եվ մշակույթ, 13:00 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Կրոն եվ մշակույթ, 23:00 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«ԳԱՆՁԱՍԱՐ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍ (հայերեն)
Երկուշաբթի 14:00
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 22:00, 10:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 12:00, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Երեքշաբթի 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Ուրբաթ 12:00, 21:00
Կիրակի 04:00
Ծնողական ժողով
Շաբաթ 22:00, 12:00
Կիրակի 02:00
Կրոն եվ մշակույթ
Երկուշաբթի 02:00
Կիրակի 15:00, 22:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Բաժանորդագրվել
Հինգշաբթի 16:00, 23:00
Ուրբաթ 04:00
Հայկական վանքեր եվ սրբատեղիներ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 10:00, 21:00
Հոգեվոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Երկուշաբթի 16:00, 23:00
Մեր կինոն
Երեքշաբթի 10:00, 22:00
Չորեքշաբթի 02:00
Մտորումներ
Երեքշաբթի 16:00, 23:00
Նոր գրքեր
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Վարդապետություն ուղղափառ հավատքի
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Տաղարան
Մեդիա «Վեմ» ակումբ արտադրանք
Դասական երաժշտություն,
որը խաղաղեցնում է ձեր հոգին
Ինտելեկտուալ հաղորդումներ,
որոնք հարստացնում են ձեր ներաշխարհը
ՀոգԵՎոր հաղորդումներ,
որոնք պաշտպանում են ձեր ինքնությունը
Վերջին հաղորդումները
ԳԱՆՁԱՍԱՐ ՌՈՒՍԵՐԵՆ
09 Դեկտեմբեր
ԱՎԵԼԻՆ >>
ԳԱՆՁԱՍԱՐ ՀԱՅԵՐԵՆ
09 Դեկտեմբեր
ԱՎԵԼԻՆ >>
Դիմանկար. Վարազդատ Համբարձումյան
08 Դեկտեմբեր
ԱՎԵԼԻՆ >>
Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանք
08 Դեկտեմբեր
ԱՎԵԼԻՆ >>
ԳԱՆՁԱՍԱՐ ՀԱՅԵՐԵՆ
08 Դեկտեմբեր
ԱՎԵԼԻՆ >>
ԳԱՆՁԱՍԱՐ ՌՈՒՍԵՐԵՆ
08 Դեկտեմբեր
ԱՎԵԼԻՆ >>
ԱՎԵԼԻՆ
Գրական ընտրանի

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԳՐՈՂՆԵՐԸ...
ՈՐ ԳՈՐԾԵՐՆ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁՐԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ...

ԱՎԵԼԻՆ
Երաժշտական թատրոնի գոհարներ

ՀԱՅՏՆԻ ՕՊԵՐԱՆԵՐԻ ԵՎ ԲԱԼԵՏՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ՝
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԼԻԲՐԵՏՈՅՈՎ ՀԱՆԴԵՐՁ
 
Ամեն ուրբաթ և կիրակի՝ ժամը 16:00-ին

ԱՎԵԼԻՆ
«Գանձասար» ռադիոհանդես

ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՑ

 

ԱՎԵԼԻՆ
Հարցախաղ
Վերածննդի դարաշրջան
Հիսուս Քրիստոս
Կարո՞ղ եք նշել կոմպոզիտորի անունը
Տվեք երաժշտական գործիքի անունը
Հայոց պատմություն
ո՞ր ծրագիրն եք նախընտրում
ընտրել
ձեր նախընտրած ծրագրերը
Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Աղոթքներ
Կրոն եվ մշակույթ
Ակունք
Աշխարհայացք
«ԳԱՆՁԱՍԱՐ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍ (հայերեն)
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Գրական ընտրանի
Երաժշտական թատրոնի գոհարներ
Ծնողական ժողով
Համաշխարհային դասական երաժշտություն
Հայելի
Հայկական վանքեր եվ սրբատեղիներ
Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ
Հոգեվոր զրույցներ
Մեկնություն
Մեր կինոն
Մտորումներ
Նոր գրքեր
Վարդապետություն ուղղափառ հավատքի
Տաղարան
ընտրել
Հոգեվոր զրույցներ
41

Աշխարհայացք
31

«ԳԱՆՁԱՍԱՐ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍ (հայերեն)
24

Վարդապետություն ուղղափառ հավատքի
17

Աղոթքներ
16

ԱՎԵԼԻՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Կարեն Մարատի Հալաջյան

Ծնվել է Երևանում: Մանկական ու պատանեկան երազանքը ռադիոհաղորդավար դառնալն էր՝ հոր՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի առաջատար հաղորդավար Մարատ Հալաջյանի հետևողությամբ։ 1971 թվականին հայրը հանկարծամահ է լինում, և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երկրորդ կուրսում սովորող երիտասարդին հաղորդավար դառնալու երազանքն առժամանակ լքում է: 1974 թվականին ավարտելով ինստիտուտը՝ Կարեն Հալաջյանն աշխատանքի է անցնում միութենական նշանակության ռազմարդյունաբերական մի մեծ ձեռնարկության արտադրամասերից մեկում: Քսան տարիների ընթացքում անցնում է մասնագիտության բոլոր փուլերը՝ զբաղեցնելով ինժեներից մինչև գործարանի և արտադրական հսկա միավորման գլխավոր տնօրենի՝ արտադրության գծով տեղակալի պաշտոնները: Արդյունաբերության հետ կապված գործունեությունն ավարտում է Երևանի գործարաններից մեկի տնօրենի պաշտոնում՝ 1994 թվականին: Այնուհետև Մոսկվայում վարում է ֆինանսական գործունեություն՝ աշխատելով որպես բանկերից մեկի նախագահի տեղակալ: 
2011 թվականի հունվարին Կարեն Հալաջյանին առաջարկվում է ղեկավարել «Վեմ» ռադիոկայանը, որն էլ սիրով նա անում է առ այսօր: «Մտորումներ», «Կրոններ և մշակույթներ» հաղորդաշարերի հեղինակն ու վարողն է, նաև որպես հաղորդավար ներկայացնում է «Երաժշտական թատրոնի գոհարներ» հաղորդաշարը: 

 

Մեսրոպ քահանա Արամյան
Վիքիպեդիա

«Վէմ» ռադիոկայանի հիմնադիր և գլխավոր խմբագիր

2002 թվականին հիմնել է «Վէմ» հոգևոր-մշակութային ռադիոկայանը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա է, աստվածաբան, գիտնական, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ, ՀՀ նախագահի՝ կրթության գծով խորհրդական (2013 թվականից), Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի և «Վէմ մեդիա արուեստներ»-ի հիմնադիր և տնօրեն, «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր, «Գիրքը» ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր և գաղափարի հեղինակ։ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը հեղինակ է գրքերի, հոդվածների, հետազոտական աշխատանքների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, ինչպես նաև կրթական նախագծերի ու ծրագրերի։

Սարգիս Նաջարյան
Վիքիպեդիա

 ՀՀ վաստակավոր արտիստ, լրագրող Սարգիս Նաջարյանը ծնվել է 1950 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը և Մոսկվայի մշակույթի և արվեստի պետհամալսարանի թատերական ֆակուլտետի դերասանի վարպետության հեռակա բաժինը: 
        1971 թվականին մասնակցել է հաղորդավարների մրցույթին և ընդունվել Հեռուստառադիոպետկոմ։ Խոսքարվեստի ուսուցիչներն են եղել Մարատ Հալաջյանը, Ջոն Հակոբյանը, Լիա Կարապետյանը, Հայկուհի Գարագաշը և Հրաչուհի Ջինանյանը: 
        Երկար տարիներ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի կրկնօրինակման թարգմանչական և խմբագրական աշխատանքներին, եղել է բազմաթիվ տոնակատարությունների, Հայֆիլհարմոնիայի կազմակերպած համերգների հանդիսավար։
        «Վեմ» ռադիոկայանում աշխատում է հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, որպես հաղորդավար: Նրա ձայնն ամեն օր հնչում է ռադիոկայանի եթերից «Գանձասար» հաղորդաշարում, ինչպես նաև ամենշաբաթյա «Համաշխարհային դասական երաժշտություն», «Մեր կինոն», «Հայկական վանքեր և սրբատեղիներ» հաղորդումներում:  
          2014 թվականից «Կոմիտաս` հավերժի ճամփորդը» մոնոներկայացմամբ հանդես է եկել Գերմանիայում, Հունաստանում, Մոսկվայում, Տուլայում, Կալուգայում, Հորդանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ավստրալիայում, Երևանում, Գավառում:
          Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:      

Աիդա Ներսիսյան

Ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 6-ին Երևանում: 1966 թվին ավարտել է Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով: Նույն թվին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ (հայոց լեզու և գրականություն): Ավարտելուց հետո` 1971 թ., աշխատանքի է անցել Հայաստանի պետական հեռուստատեսությունում որպես հաղորդավար: Հեռուստատեսությունում աշխատել է 30 տարի: Լայն է եղել վարած հաղորդումների շրջանակը` լրատվություն, արվեստ, կինո, գրականություն, երաժշտական, ուսումնական հաղորդումներ... 1987 թվականին ստացել է բարձրակարգ հաղորդավարի որակավորում: 2002 թվականից աշխատել է «Վեմ» ռադիոկայանում որպես հաղորդավար: Նրա ձայնը հնչում է «Գանձասար» ռադիոհանդեսում, «Հայկական վանքեր և սրբավայրեր», «Ոսկեփորիկ», «Ինչ են ասում նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին» հաղորդաշարերում։ Նա նաև ներկայացնում  է եթերով հնչող երաժշտական կատարումները: 

Աննա Հեքեքյան
Վիքիպեդիա

1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1980 թվականին՝ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի ասպիրանտուրան։ 1980-1981 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի ռեժիսոր, 1990 թվականից աշխատում է Հանրային ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագրությունում: 1983-1988 թվականներին եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի լաբորանտ. դասավանդում է նույն ամբիոնում, 2003 թվականից՝ դոցենտ։
2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի կազմում է։
2002 թվականից աշխատում է «Վեմ» ռադիոկայանում որպես հաղորդավար։ Ընթերցում է «Գանձասար» և «Հայկական վանքեր և սրբատեղիներ» հաղորդաշարների տեքստերը։

 

Հասմիկ Գուլակյան
Ակունք

Ծնվել է 1957-ին Իջևան քաղաքում: 
1973–74 ուս. տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1976-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ. 3-րդ կուրսն ավարտելուց հետո փոխադրվել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ. ավարտել է 1982-ին: 1983–2002 թթ. աշխատել է Հանրային ռադիոյի (նախկինում` Հեռուստառադիոպետկոմ) արտասահմանի հայության համար հաղորդումների խմբագրությունում (մինչև լուծարվելը) որպես խմբագիր: 2002-ից «Վեմ» ռադիոկայանում վարում է «Ակունք» հեղինակային ռադիոհանդեսը, 2016-ից՝ նաև «Նոր գրքեր» հաղորդաշարը: 1998–99-ին, միաժամանակ, աշխատել է «Իրավունք» թերթի, 2001–04-ին` «Վասն հայության» շաբաթաթերթի, 2005-ին`«Գոլոս Արմենիի» (հայերեն) թերթի խմբագրություններում, 2004-ին խմբագրել է «Շրջադարձ» ամսագիրը (Գևորգ Յազըճյանի հետ. լույս է տեսել 5 համար): 2006-ից աշխատում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում որպես խմբագիր: 2009-ից «Հայկական հանրագիտարան» հրատարակչության պատասխանատու քարտուղարն է: 
Հեղինակ է տասնյակ հաղորդաշարերի («Վերընձյուղված հայրենիք», «Ազատագրական պայքարի ակունքներում», «Հայկական գաղթավայրեր», «Հայկական հարց», «Պատմության կեղծարարները», «Հայոց արծվաբույն. Արցախ», «Ճակատագրեր», «Դարավերջի խոհեր»,    «Դարը` մեր մեջ, մենք` դարի», «Ազգային ինքնություն», «Հայոց պատմության հիմնահարցեր», «Հայագիտության հիմնախնդիրներ», «Ազգայնականություն. ինչո՞ւ է այն անհրաժեշտ», «Ո՛չ  օտարալեզու դպրոցներին ՀՀ-ում», «Մենք և գիտությունը», «Հանքարդյունաբերությունը և մենք», «Բարոյականությունը և մենք», «Մտորումներ 2015-ի նախաշեմին» և այլն): Թղթակցում է հանրապետական և սփյուռքի հայկական մամուլին:
Հ. Գուլակյանը կազմել և հրատարակել է վաղամեռիկ փիլիսոփա-բանաստեղծ Նարեկ Հովսեփյանի «Նոյյան աղավնու վերադարձը» մաքսիմների և արձակ բանաստեղծությունների ժողովածուն՝ նույնանուն վիպակով հանդերձ: 

Արաքս Պողոսյան

Վարում  է «Վեմ» ռադիոկայանի «Աշխարհայացք» և «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարերը: Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է: Աշխատել է լրագրության տարբեր ոլորտներում՝ ամսագիր, կայք, ռադիո, հեռուստատեսություն: Լրագրողական քայլերը սկսել է Հանրային ռադիոյում, այնուհետև աշխատել «Ար», «Հ1», «Արմենիա», «Շողակաթ» հեռուստաընկերություններում: Երկար տարիներ եղել է «Ռադիո Հայ» և «Հայ FM»  ռադիոկայանների լրատվական հաղորդումների վարողը: Որպես վավերագրական ֆիլմերի սցենարիստ աշխատել է «Հ1» և «Արմենիա» հեռուստաընկերություններում: Ունի տպագրված բանաստեղծական շարքեր «Գրական թերթում», «Նոր դար», «Գարուն» և «Անդին» ամսագրերում: Կրթությամբ բանասեր է և մինչև լրագրությամբ զբաղվելը հայոց լեզու և գրականություն է դասավանդել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 

Իզաբելա Ալեքսանյան
Ծնողական ժողով

Ավարտել է Երևանի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետը: 
«Վեմում» աշխատում է 2012 թվականից: 
«Ծնողական ժողով» ամենշաբաթյա` կրթական և հոգեբանական ուղղվածությամբ հաղորդաշարի հեղինակն է և վարողը ուղիղ եթերում: 

Լիլիթ Ավագյան
Հայելի

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․ աշխատել է «168 Ժամ» թերթում։ «Հայկական ժամանակ» օրաթերթի, «Media.am» կայքի, «Ինքնագիր» գրական հանդեսի հեղինակներից է։ 
2006 թ.-ից վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը:

 

Գոհար Կարապետյան

Ծնվել է  1984 թ. հուլիսի 5-ին:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան որպես դաշնակահար: 
2005 թ.-ից Հայաստանի ազգային ակադեմիական  երգչախմբի երգչուհի է:
2013-2014 թթ.  աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում որպես երաժշտական ուղիղ եթերի ծրագրավար: 
2015 թ. սեպտեմբերից աշխատում է «Վեմ» ռադիոկայանում  որպես երաժշտական ծրագրավար:

 

Օլյա Նուրիջանյան
Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ

«Վեմում» աշխատում է 2006 թվականից:
Հեղինակն է «Հայ կոմպոզիտորներ և կատարողներ» հաղորդաշարի: Ամեն երեքշաբթի և ուրբաթ երաժշտական ուղիղ եթերն է վարում՝ հաճախ ունենալով ուղիղ եթերային հարցազրույց-հանդիպումներ: «Վեմից» դուրս՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտության պատմություն» ամբիոնի դասախոս է, տեղի ձայնադարանի ղեկավար, մասնակցում է գրադարանի խմբագրական աշխատանքներին: Ունի արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան, մասնագիտությամբ՝ երաժշտագետ:

 

Գայանե Ամիրաղյան
Տաղարան

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը (2007), այնուհետև՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (2011): 2012 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2012 թ.-ից Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է, 2015 թ.-ից՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: 
2008-2012 թթ. աշխատել է «Վէմ» ռադիոկայանում որպես թողարկման օպերատոր, 2011-2012 թթ. վարել «Երաժշտական կամուրջ» հեղինակային հաղորդաշարը, իսկ 2013 թ.-ից մինչ օրս հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությանը նվիրված «Տաղարան» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է:

 

Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ)
Համաշխարհային դասական երաժշտություն

«Վէմ» ռադիոկայանում աշխատում է 2003 թվականից։
Վարում է «Համաշխարհային դասական երաժշտություն» հեղինակային հաղորդաշարը։  
Մասնագիտությունը՝ երաժշտագետ, դիրիժոր։
«Ըստ Նիկոլայ Բերդյաևի՝ մարդն իր գոյությունն արդարացնում է արարելով, ստեղծագործելով։ Ահա թե ինչու ես շնորհակալ եմ  «Վեմ» ռադիոկայանի ղեկավարությանը և աշխատակազմին, որ ինձ հնարավորություն է տրված ստեղծագործելու, կատարելագործվելու, ինձ պիտանի զգալու և ծառայելու հայրենակիցներիս» (Դանիել Երաժիշտ)։

Տաթեվիկ Հայրապետյան

Ավարտել է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, ապա շարունակել կրթությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 2013 թվականից զբաղվում է նաև թվային երաժշտությամբ՝ ստեղծելով երաժշտություն ֆիլմերի, անիմացիաների և խաղերի համար։ «Վէմ» ռադիոյում աշխատում է 2016 թվականի հունիսից որպես ծրագրավար:

Մհեր Պետրոսյան

Աշխատում է «Վեմում» հիմնադրման օրվանից (2002 թ.) որպես հնչյունային ռեժիսոր և տեխնիկ։ Նաև «Վեմի» միջոցառումների և ծրագրերի լուսանկարիչն է։

Ինեսսա Խաչատրյան
Երաժշտական թատրոնի գոհարներ

2011 թվականի օգոստոս ամսից  սկսել է աշխատել «Վեմ» ռադիոկայանում որպես հնչյունային ռեժիսոր և խմբագիր: 
2016 թվականից հեղինակում է «Երաժշտական թատրոնի գոհարներ» հաղորդաշարը:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրան:

Նրա նշանաբանն է՝ «Առանց երաժշտության կյանքը սխալմունք կլիներ» (Ֆրիդրիխ Նիցշե)։

Տաթեվիկ Տանանյան
Առցանց պորտֆոլիո

Աշխատում է «Վեմ» ռադիոկայանում 2016 թ. փետրվարից որպես կայքի ադմինիստրատոր և գրաֆիկական դիզայներ։ «Վեմի» նոր կայքի (2016 թ.) դիզայներն է։

Մասնագիտությամբ կոմպոզիտոր ու դաշնակահար է, զբաղվում է նաև պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ, ֆոտոմանիպուլյացիայով և նկարչությամբ։ «Վեմի» աշխատանքից ազատ ժամանակ համագործակցում է արտասահմանյան և տեղական զանազան ընկերությունների հետ որպես գրաֆիկական և վեբ դիզայներ։ 

 

Քյարունց Ամալյա

Ծնվել է 1986 թ.  նոյեմբերի 25-ին Գորիս քաղաքում: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մարկետինգի և բիզնեսի կազմակերպում» ֆակուլտետը:
2009-2013 թվականներին  աշխատել է տարբեր ոլորտներում՝ զբաղեցնելով տնտեսագետի և հաշվապահի պաշտոններ:
2013 թվականից աշխատում է «Վեմ» ռադիոկայանում որպես գլխավոր հաշվապահ։

Հասմիկ Համբարյան

«Վեմ» ռադիոյի աշխատակից է 2015 թ-ի սեպտեմբերից՝ որպես ձայնասկավառակների թվայնացման և արխիվացման օպերատոր: 2016 թ.-ից կատարում է նաև խմբագրական աշխատանքներ, մասնակցում մշակութային օրացույցի  և ուղիղ եթերի նախապատրաստական գործընթացին: 
ԵՊԿ 2008 թ.-ի երաժշտագիտության բաժնի շրջանավարտ: Մինչև «Վեմ» ռադիոյի հետ համագործակցությունը աշխատանքային հիմնական փորձառությունը կապված է եղել ԵՊԿ հրատարակչության հետ: Այստեղ եղել է «Երաժիշտ» ամսաթերթի գլխավոր խմբագիրը և իրականացրել լրագրողական գործունեություն: Հրատարակչությունից դուրս զբաղվել է կրկին մշակութային, մասնավորապես երաժշտական, լրագրությամբ: 

Սեդա Հայրապետյան

Աշխատում է «Վեմ» ռադիոյում 2016 թվականից որպես հնչյունային օպերատոր: Շատ է սիրում իր աշխատանքը, քանի որ ծանոթանում է դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններին և կատարումներին: Իր հիմնական աշխատանքից դուրս զբաղվում է թվային երաժշտությամբ և հնչյունային ռեժիսուրայով: Գրում է երաժշտություն ֆիլմերի, անիմացիաների և խաղերի համար: Մասնագիտությամբ դաշնակահար է:

Աննա Սուքիասյան

«Վեմում» աշխատում է 2012 թվականից որպես հնչյունային օպերատոր։ Մասնագիտությամբ դաշնակահար է։

Լիլիթ Մինասյան

2014 թ.-ից աշխատում է «Վեմ» ռադիոյում որպես հնչյունային օպերատոր: Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշմամուրային ֆակուլտետը: Իր հիմնական աշխատանքից դուրս զբաղվում է երեխաներին երաժշտական աշխարհին ծանոթացնելով և ընտանեկան բիզնեսով:

 

Կարեն Մարատի Հալաջյան
ԱՎԵԼԻՆ >>
Մեսրոպ քահանա Արամյան
ԱՎԵԼԻՆ >>
Սարգիս Նաջարյան
ԱՎԵԼԻՆ >>
Աիդա Ներսիսյան
ԱՎԵԼԻՆ >>
Աննա Հեքեքյան
ԱՎԵԼԻՆ >>
Հասմիկ Գուլակյան
ԱՎԵԼԻՆ >>
Արաքս Պողոսյան
ԱՎԵԼԻՆ >>
Իզաբելա Ալեքսանյան
ԱՎԵԼԻՆ >>
Լիլիթ Ավագյան
ԱՎԵԼԻՆ >>
Գոհար Կարապետյան
ԱՎԵԼԻՆ >>
Օլյա Նուրիջանյան
ԱՎԵԼԻՆ >>
Գայանե Ամիրաղյան
ԱՎԵԼԻՆ >>
Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ)
ԱՎԵԼԻՆ >>
Տաթեվիկ Հայրապետյան
ԱՎԵԼԻՆ >>
Մհեր Պետրոսյան
ԱՎԵԼԻՆ >>
Ինեսսա Խաչատրյան
ԱՎԵԼԻՆ >>
Տաթեվիկ Տանանյան
ԱՎԵԼԻՆ >>
Քյարունց Ամալյա
ԱՎԵԼԻՆ >>
Հասմիկ Համբարյան
ԱՎԵԼԻՆ >>
Սեդա Հայրապետյան
ԱՎԵԼԻՆ >>
Աննա Սուքիասյան
ԱՎԵԼԻՆ >>
Լիլիթ Մինասյան
ԱՎԵԼԻՆ >>
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49
ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ